Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Թամանյան փողոցի թիվ 2 հասցեում՝ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում (14 քմ), գազի բալոնից (20 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել՝ 21.31-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 4 քմ հատված, ջրատաքացուցիչի լարերը (2 գմ), ջերմահարվել՝ ջրատաքացուցիչը և գազի կաթսան:
Կարդացեք նաև
Վնասվել են խոհանոցի ցուցափեղկերը և սառնարանի ապակին:
Ռեստորանի աշխատակիցը` 1958 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացրել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: