Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբուկով ռուլետներ

Հոկտեմբեր 11,2015 12:30

Սմբուկով ռուլետները հրաշալի նախուտեստ են՝ ոչ միայն շատ համեղ ու գեղեցիկ, այլեւ՝ օգտակար: Քանի դեռ սմբուկի սեզոնը չի ավարտվել, հարկավոր է հնարավորինս շատ վայելել սմբուկը՝ տարբեր եղանակներով պատրաստված, այդ թվում՝ այս գեղեցիկ տարբերակով:

Անհրաժեշտ մթերքները
Սմբուկ- 1 կգ
Բուսական յուղ- 1 բաժակ
Քամած մածուն- 4 ճաշի գդալ
Մածուն-2 ճաշի գդալ
Թահին- 2-3 ճաշի գդալ
Սխտոր- 2 պճեղ
Ընկույզ- 0,5 բաժակ
Աղ- ըստ ճաշակի
Համեմունքներ-ըստ ճաշակի
Թարմ կանաչի- կես կապ
Նուռ- 0,5 հատ

Պատրաստման եղանակը
Սմբուկները լավ լվանալ, չորացնել, կեղեւահանել եւ կտրատել երկար-բարակ շերտերով: Աշխատեք գնել հնարավորինս առանց սերմերի սմբուկներ:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, սմբուկները տապակեք: Տապակելուց անմիջապես հետո դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի հավելյալ ձեթը ներծծվի թղթի մեջ:

smbuk1

smbuk2

smbuk3

Միջուկը պատրաստելու համար թասիկի մեջ իրար խառնեք մածունը, քամած մածունը, թահինը, աղացած ընկույզը, մանրացրած սխտորը (կարող եք ճզմել, կտրատել կամ մանր անցքերով քերիչով անցկացնել), աղը, համեմունքները (օրինակ՝ սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, խմելի սունելի, համեմի աղացած սերմ, չորացրած սամիթ եւ այլն՝ ըստ ձեր ճաշակի), մանր կտրատած կանաչին (ցանկալի է՝ համեմ եւ սամիթ), նռան հատիկները:

smbuk4 smbuk5

smbuk6Միջուկից վերցրեք մի ճաշի գդալ, դրեք տապակած սմբուկի մի ծայրին, փաթաթեք մինչեւ վերջ: Այդպես փաթաթեք բոլոր սմբուկները, շարեք ափսեի մեջ: Զարդարեք մանրած կանաչիով, նռան հատիկներով եւ ընկույզի հատիկներով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

10.10.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031