Այսօր ժամը 17.00-ից 17.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Ադրբեջանական գնդակները ոչ միայն գյուղի պաշտպանական դիրքերի վրա են արձակվել, այլեւ սահմանից կից Բերդավանի այգիների, ուր այսօր խաղող են հավաքել գյուղի բնակիչները: Բերդավանից տեղեկացանք, որ բերդավանցիները չնայած վտանգին՝ շարունակել են իրենց գործը եւ հաջողությամբ ավարտել խաղողի բերքահավաքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ