Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Մայի Paradise, այսինքն՝ «Դրախտ» վերնագրով նկարը հոնկոնգյան Sotheby’s -ում վաճառվել է $5,4 մլն-ով: Յուղաներկ աշխատանքում պատկերված է երկրագունդը: Նկարի մեկնարկային գինը 322 հազար դոլար է եղել: Վաճառքի ողջ հասույթը կուղղվի The Paradise International Foundation բարեգործական կազմակերպությանը, որը էկոլոգիայի հարցերով է զբաղվում: Ջեք Ման «Դրախտը» նկարել է անցյալ տարի՝ չինացի հայտնի նկարիչ Ցեն Ֆանչժիի հետ: Ման ԶԼՄ-ներին խոստովանել է, որ դա իր առաջին նկարն էր, ու իր համար մեծ պատիվ էր համագործակցել Ֆանչժիի հետ:
Ջեք Ման համարվում է Չինաստանի երկրորդ մեծահարուստը, նրա կարողությունը կազմում է $27 մլրդ: Ինչ վերաբերում է Ցեն Ֆանչժիին, նա Չինաստանի ամենահայտնի նկարիչներից է, ավելին՝ համարվում է ասիացի ամենաթանկ նկարիչը: Նրա վերջին աշխատանքներից մեկը նույն Sotheby’s -ում վաճառվել է $23,3:
«Առավոտ» օրաթերթ
09.10..2015