Վրաստանը շահե՞լ է հակամարտություններում պարտվելով
Սեպտեմբերի 25-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ վրացի քաղաքագետ Գեորգի Թարխան- Մոուրավին Հայաստանի արտաքին մեկուսացման վերաբերյալ իր զեկուցման մեջ ասաց, որ Հայաստանի արտաքին մեկուսացում ասածը պայմանական է, Եվրասիական տնտեսական ընկերակցություն մտնելով տեղի է ունեցել Հայաստանի ինտեգրացիայի փոփոխություն, եղել է հիբրիդային ինքնամեկուսացում եւ հավելեց. «Շատ բան գտնվում է բնակչության ինքնագիտակցության, մենթալիտետի մեջ, որը պատրաստ է այդպիսի ինքնամեկուսացման: Հայաստանի դեպքում հավանաբար , նշանակություն ունի այն, որ Հայաստանի ազգային ծրագրի կառուցումը մեծամասամբ հիմնված է բացասական էմոցիաների վրա, դա ցեղասպանությունն է եւ այլն: Մենք գիտենք, որ ազգային ինքնագիտակցության հենքը բացասական հիշողությունը լինելը կարող է բերել ինքնամեկուսացման կամ ինքնիշխանության համար խնդրի:
Հայաստանի շատ խնդիրներ, եթե Վրաստանի հետ համեմատենք, կարող են կապված լինել ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հետ: Որքան էլ պարադոքսալ հնչի, հնարավոր է, որ Վրաստանի բախտը բերել է, որ նա իր հակամարտություններում պարտվել է: Որովհետեւ դրանով Վրաստանը ազատվեց այն կախվածությունից, որից այսօր Հայաստանը չի կարող ազատվել: Իհարկե, ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանի հետ ռազմավարական, ռազմական գործընկերությունը այն գլխավոր մեխանիզմներն են,որոնցով գործնականորեն սահմանափակում են Հայաստանի իրական ինքնիշխանությունը, որը բերում է մեկուսացման, ինքնամեկուսացման, բացասական երեւույթների»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ