Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը քառորդ եզրափակչի ճանապարհին հանդիպեց ալժիրցի Մոհամմեդ Ֆլիսսիին եւ միավորներով պարտվեց:
Այսպիսով, Դոհայի ռինգում մնաց Հայաստանը ներկայացնող մեկ բռնցքամարտիկ՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ