Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը դատարանում հաշտվեց իր մեջքին, ազդրին եւ այտին հարվածներ հասցրած ամուսնու հետ

Հոկտեմբեր 09,2015 18:44

Ամուսինները համատեղ են ապրում

Իջեւան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ա. Ս.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը») մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար,որ 2015թ. հունիսի 15-ին Իջեւան քաղաքում գտնվող իրենց տանը ծեծել է իր կնոջը՝ դիտավորությամբ երեք անգամ ոտքով հարվածել է կնոջ մեջքի, ազդրի շրջանում, մեկ անգամ ձեռքով հարվածել կնոջ աջ այտին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Հոկտեմբերի 9-ին Բերդ քաղաքում դատաքննությունը սկսվելուց առաջ կինը եւ նրա ամբաստանյալ ամուսինը դատարան դիմումներ են ներկայացրել, որ հաշտվել են եւ խնդրել են քրեական գործի վարույթը կարճել:

Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալի հետ հաշտվելու պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031