Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանը բաց է երկխոսության համար

Հոկտեմբեր 09,2015 17:43

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ:

Նշենք, որ հանրությանն օրինաստեղծ գործունեությանը մասնակից դարձնելու կարեւորագույն առաքելությամբ պայմանավորված՝ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ օրենսդիր կառույցը որդեգրել է քաղաքականություն՝ քննարկման հարթակ տրամադրելով հանրությանը՝ հանձինս քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորումների: Ազգային ժողովը, հանդիսանալով բաց կառույց եւ ժողովրդին հուզող խնդիրների վերհանման ամբիոն, մշտապես համագործակցել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ եւ այսօր էլ շարունակում է ակտիվ համագործակցությունը: Ամիսներ առաջ կայացած «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը դրա վառ ապացույցն էր, քանի որ մեկտեղել էր տարբեր հարցերով մտահոգ հարյուրի հասնող անհատների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների: Այս ամիսների ընթացքում հանդիպումները շարունակվել են. ավելին, մի շարք ոլորտային հանձնաժողովներում քննարկումները տվել են սպասելի արդյունքներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավված են ներկայացուցիչներ թե հասարակական հատվածից եւ թե խորհրդարանի այն ստորաբաժանումներից, որոնց գործունեությունն առավել փոխկապակցված է մեր երկրի քաղաքացիական հատվածի հետ: Մեծածավալ աշխատանք է իրականացրել նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ ստանձնելով առաքելության իրագործման առաջամարտիկի դերը: ԱԺ-հասարակություն երկխոսության կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել նաեւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագիրը:
Հաջողության հասնելու նախադրյաները քննարկվել են աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում: Երկխոսությունն արդեն կայացած է ու դրական արդյունք ապահովելու համար ՔՀԿ ներկայացուցիչները մատնանշել են կոնկրետ ուղղություններ:

Handipum-KArmir-Dahlich-(6)

Նշվել է, որ առաջիկայում ավելի կառուցողական առաջարկներ հնչեցնելու համար անհրաժեշտ է փորձագիտական խմբի օգնություն, որը կաշխատի միայն ՔՀԿ-ների հետ, իսկ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից՝ առաջարկվել է ապահովել հանձնաժողովների հանդիպումներ ՔՀԿ մարզային կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ հյուրերն առաջարկով դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանին՝ առաջիկայում ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը վերապահել ՔՀԿ, այսպես կոչված, պատվիրակի դերը ՀՀ ԱԺ-ում:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանը բաց է երկխոսության համար եւ պատրաստ է անել հնարավորը՝ բոլոր ողջամիտ առաջարկները կյանքի կոչելու, քանի որ նորանկախ Հայաստանի ձեռքբերումներից մեկն էլ հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին արժեքավոր ներդրում ունենալու համար մի շարք մասնակիցների հանձնել է շնորհակալագրեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031