Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ում Հայաստանն ընդամենը գլխաքանակ է». Ստյոպա Սաֆարյան

Հոկտեմբեր 09,2015 17:33

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության դադարեցման մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը ցույց տվեց Հայաստանի տեղն ու դերն այդ կառույցում:

«Բորդյուժայի սկանդալային հայտարարությունը չափազանց լավ պատկերում է ոչ միայն այդ կառույցի նշանակությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, այլեւ Հայաստանի տեղն այդ կառույցում: Եվ դա արվում է մի շրջանում, երբ Հայաստանը այդ կառույցում նախագահող երկիր է: Ցանկացած ինտեգրացիոն մեխանիզմ լինի, թե կոլեգիալ անվտանգության դաշինք, թե մեկ այլ, որպես կանոն, անդամ երկրների միջեւ բաշխվում են գործառույթները: Ամեն մեկը ստանձնում է մի գործառույթ. մեկը՝ քաղաքական, մյուսը՝ ֆինանսական կամ կրթական: Հայաստանին փաստացի ասում են, որ որեւէ գործառույթ չունի ՀԱՊԿ-ում:

Եթե նույնիսկ այդ փոքրիկ հարցում մեր դաշնակիցներն առարկում են, իսկ դեռեւս պարզ չէ, թե որ երկիրն է առարկում, նշանակում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին չեն ներգրավել մեր երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար, այլ ՀԱՊԿ-ում Հայաստանն ընդամենը գլխաքանակ է այնկողմ չփախչելու, այլ ուղղություններով չմտածելու համար: Հայաստանին շատ լավ հասկացրին, որ ոչ մի միսիա չունես այս կառույցում, ոչ էլ ՀԱՊԿ-ը քո անվտանգության համար է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարն իհարկե իրավունք ունի և կարող է նման հայտարարությունով հանդես գալ, սակայն անհասկանալի է, թե մինչև երբ և ինչ նպատակով է նա հույսն ուրիշի վրա դնելու գաղափարը քարոզելու: Իմ կարծիքով էականը նա չէ, թե ինչ է ասում այս կամ այն երկրի ղեկավարը կամ ՀԱՊԿ քարտուղարը, այլ այն, որ մեր երկիրն ունակ է ինքնուրույն իր անվտանգության ապահովման խնդիրը լուծելու: Յուրաքանչյուր անձ, քաղաքական գործիչ և ինստիտուտի ղեկավար պետք է հասկանա, որ այն պահից սկսած, երբ մենք ստիպված կլինենք մեր անվտանգության ապահովման համար դրսից ուժեր ներգրավելու, այդ պահից սկսած կկորցնենք կամ հարցականի տակ կդնենք ամեն ինչ: Պարզապես հարկավոր է մեր ունեցածը` բանակը գնահատել, որն իր բազմաթիվ թերություններով հանդերձ մեր անվտանգության միակ երաշխիքն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031