Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավարտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարը, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:
Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվել է բրոնզե գավաթ:
Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով:
Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ