Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը 2016-ին 2.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Հոկտեմբեր 09,2015 16:23

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կանխատեսմամբ, 2016 թվականին Հայաստանը կունենա 2.2 տոկոս տնտեսական աճ:

Նա այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ բյուջեով նախատեսված է 2-2,5 տոկոս աճ. «Գնաճի ցուցանիշը մենք շարունակում ենք պահել 4 պլյուս­ մինուս 1,5 տոկոսի սահմաններում, իսկ բյուջեի պակասորդը նախատեսվում է մինչև 3,5 տոկոսի միջակայքում, իսկ մեր բյուջեի մուտքերը ավելանալու են մոտ 70 միլիարդ դրամով»;

Պարոն Մինասյանի խոսքով, բյուջեն կազմում են՝ ելնելով իրատեսական և աշխարհում առկա իրողություններից.

«Կանխատեսումներ անելիս պետք է ուշադրության արժանացնենք այն իրողությունները, որոնք առկա են մեր տնտեսական բնագավառում մեր առավել համագործակցություն ունեցող երկրների տեսակետից: Առաջին հերթին ԵՏՄ երկրների տնտեսություններին պետք է ուշադրություն դարձնել, հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ տնտեսական զարգացումը, ըստ միջազգային կառույցների, լինելու է 0.2 տոկոս: ԵՄ գործընկերների մոտ նույնպես տնտեսական աճի կանխատեսումները համեստ են»:

Պարոն Մինասյանը չհերքեց, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են Հայաստանի տնտեսության վրա եւ ասաց, որ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Ռուսաստանում տնտեսական աճը 0,2­0,7 տոկոս կլինի. «Ռուսաստանում առկա են ապրանքների իրացման դժվարություններ, ինչն ազդում է նաև մեր արտահանողների վրա, իսկ դա մեղմելու համար մենք արտահանման հետ կապված որոշակի արտոնություններ տրամադրեցինք բիզնես ոլորտի ներկայացուցիչներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031