60-ից ավելի իրանցի գործարար Հայաստանում է՝ ուսումնասիրելու համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և արտադրանքը Հայաստանից արտահանելու հնարավորությունները: Իրանի նկատմամբ դեռևս կիրառվող սանկցիաների պատճառով երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է դժվարություններով:
«Դժվարություն կա բանկային փոխանցումների վերաբերյալ սահմանափակումների պատճառով: Երբ գործարարներն առևտուր են անում, այդ գումարը փոխանցելու խնդիր ունեն և դա դժվարացնում է գործը: Երբ գումարը չկարողանանք փոխանցել, շատ մեծ դժվարություններ է առաջանում»:
Հայաստանում ձեռնարկություն հիմնելու ցանկություն ունի նաև հարևան երկրից ժամանած գործարար Դանշվար Շահրոխը: Ըստ նրա՝ այստեղ իրենց լավ խոստումներ տալիս են, սակայն մտահոգություններ ևս առկա են:
«Եթե հետագայում պրոբլեմ չի լինի հարկերի, թույլտվություն ստանալու համար, իրանցի գործարարներ այստեղ կգան, սակայն երբ գան տեսնեն, որ առկա են նման խնդիրներ, որևէ բիզնես չի գա»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ