Ոստիկանությունը բացահայտել է այս տարվա հուլիսին՝ Վարդավառի օրը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչներից մեկի կողմից համագյուղացու հանդեպ կատարված սպանության փորձը: Տուժողին պատճառվել էր հրազենային թափանցող վերք: Միջադեպի մասնակիցները ամիսներ շարունակ թաքցրել են դեպքը:
Ներկայումս քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (ՙ«Սպանության փորձը»): Սույն հոդվածը նախատեսում է 8-15 տարի ազատազրկում: Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ