Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շիշ կոնյակն ու միրգը քեֆ-ուրախություն չի. Ըստ ՀՅԴ-ի, լրագրողներն աղոտ պատկերացում ունեն քեֆի մասին

Հոկտեմբեր 09,2015 14:34

Եթե սահմանադրական փոփոխություններն անցկացվեն, պատրաստվո՞ւմ եք տոնել փոփոխությունները: ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ճշտեց՝ տոնել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. «Այս երկու օրը մամուլում գրված էր, որ Դաշնակցության խմբակցությունում քեֆ-ուրախություն է: Ես կարծում եմ, լրագրողների մի մասը աղոտ պատկերացում ունի քեֆ-ուրախության մասին: Եթե մի շիշ կոնյակ ու միրգ է դրվում եւ մարդիկ շնորհավորում են մեծատառով մարդու տարեդարձը, քեֆ-ուրախություն չի կարող լինել: Բնականաբար, դա մեզ համար կլինի մեր պետականության կյանքում կարեւոր օր: Կնշենք, որ հաղթել ենք, բայց դա չի վերածվի համազգային տոնախմբության»:

Նա խոսեց այո-ի քարոզարշավի մասին, քանի որ այսօրվանից մեկնարկում է քարոզարշավը: Աղվան Վարդանյանը նշեց, որ երբ ձեւավորվեն այո-ի եւ ոչ-ի ճամբարները, առնվազն առանձին այո-ի իրենց շտաբն են ստեղծելու եւ չեն նույնանալու որեւէ այո ասողի հետ. «Մենք բոլորից ավելի ունենք փաստարկներ, հիմնավորումներ՝ մեր ճշմարտության հարցում: Ունենալու ենք հանդիպումներ հանրապետության ամբողջ տարածքներում»:

Նա ասաց, որ 20 հոգանոց խումբ են ձեւավորել՝ այո-ի քարոզչությունն անելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031