Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայրենյաց պաշտպանների միությունը» կոչ է անում մտահոգ քաղաքացիներին ինքնակազմակերպվել

Հոկտեմբեր 09,2015 14:24

«Նման լուրջ սպառնալիքների դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»,- հոկտեմբերի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենյաց պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության անդամ, ԶՈՒ գնդապետ Վալերի Վարդանյանը:

«Հայրենյաց պաշտպանների միություն» հասարակական կազմակերպությունը նոր է ստեղծվել, սպաների միություն է, որը կփորձի համախմբել ողջ ներուժը, բարձրացնել ժողովրդի զգոնությունը, կազմակերպչական ունակությունները եւ ինքնապաշտպանական ոգին:

«Վերջին շրջանում տարածաշրջանում վիճակը լարվել է, հատկապես՝ Սիրիայում պատժիչ գործողությունների արդյունքում Իսլամական պետության գրոհայինները ապաստանել են բոլորովին մեր սահմաններին մոտ՝ Թուրքիայի տարածքում, եւ այնտեղ կուտակումներ կան: Սա ոչ միայն անմիջական վտանգ է տարածաշրջանի պետությունների եւ հատկապես՝ մեր համար, այդ իսկ պատճառով մենք՝ պահեստազորի սպաներս, այսինքն՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մարմնի պահեստազորի սպաներս որոշեցինք ստեղծել միություն, համալրել եւ համախմբել ողջ մեր ներուժը, որպեսզի կարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին, հատկապես՝ մենք շատ մտահոգ ենք նման լարված իրավիճակից եւ լի ենք վճռականությամբ՝ պաշտպանել մեր ինքնությունը եւ սահմանների անվտանգությունը»,- ասաց Վալերի Վարդանյանը:

Ասուլիսի ընթացքում նա ընթերցեց նաեւ «Հայրենյաց պաշտպանների միության» հայտարարությունը, որով հասարակական կազմակերպության անդամները կոչ են անում մտահոգ քաղաքացիներին ինքնակազմակերպվել, որպեսզի միասնական ճակատով դիմակայեն սպառնացող մարտահրավերներին, արժեւորեն սեփական ինքնությունը եւ զերծ պահեն Հայաստանին ժողովրդին խորթ հոգեբանական, գաղափարական ներազդություններից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031