Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բաղդասարյանը հաստատեց՝ Գալուստ Սահակյանի կարգադրությունը լրագրողների մասին եղել է

Հոկտեմբեր 09,2015 14:17

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ապագա խորհրդարանում լուրջ դերակատարում են ունենալու: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ պնդեց, որ ՕԵԿ-ն է լուրջ դերակատարում ունենալու ապագա խորհրդարանում, դրա մասին է հուշում իրենց կայուն ընտրազանգվածը:

Լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն սպառնում են լրջագույն մեծամասնություն լինել ԱԺ-ում, ՀՀԿ-ին կարո՞ղ է տեղ չմնա ապագա խորհրդարանում: Նա պատասխանեց. «Մենք ողջունում ենք ՕԵԿ-ի եւ Դաշնակցության այդ լավատեսությունը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, ձգտում է մեծամասնության: Ժամանակը կգա եւ կերեւա, թե ժողովուրդը ՀՀԿ-ին ինչ վստահության քվե կտա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում լրագրողների իրավունքների հետ կապված՝ ԱԺ-ում տարբեր խնդիրներ առաջացան՝ մեկ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Գալուստ Սահակյանը կարգադրել է առանց իր ստորագրության լրագրողներին թույլ չտալ հարցազրույց անել պատգամավորների հետ, մեկ պարզվեց, որ ԱԺ բակում լրագրողները չեն կարող հարցազրույց անել, որովհետեւ վտանգ են ներկայացնում վարչապետի համար, այս միտումը ո՞ւր է տանում, Դո՞ւք էլ եք վտանգավոր համարում լրագրողներին: Նա պատասխանեց. «ԱԺ նախագահն իր լիազորություններից է օգտվել՝ քառօրյա նիստերի օրերի ժամանակ ԱԺ նախագահը նման իրավունքներ ունի, կանոնակարգով է դա հաստատված: Իսկ մնացած վտանգների մասին ես չգիտեմ, թե ինչ վտանգներ են իրենցից ներկայացնում լրագրողները, համենայնդեպս, ինձ համար նման վտանգներ չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031