Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը դժգոհել է Մինսկի խմբից համանախագահներից. 1news.az

Հոկտեմբեր 09,2015 14:01

ԵԱՀԿ մշտական խորհրդի 1070-րդ նիստում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարություն է արել, որում նշված, թե ի տարբերություն ԵԱՀԿ տարածաշրջանում մյուս սառեցված հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում եւ 7 հարակից տարածքներում «ադրբեջանցիների էթնիկական զտում է կատարվել»:

1news.az-ի փոխանցմամբ՝ ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին: Հայտարարվել է, որ վերջին 20 տարիներին միջնորդների ջանքերը արդյունք չեն ունեցել:

«Նրանք որեւէ քննադատական մեկնաբանություն չեն արել հայերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիայի եւ հայկական կողմից հակամարտության կարգավորման լուրջ բանակցություններ անցկացնելու ցանկության բացակայության առնչությամբ»,- նշված է հայտարարությունում:

Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ասել են նաեւ, թե Հայաստանի նախագահը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչը խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը:

Ադրբեջանցի պատվիրակները եւս մեկ անգամ շեշտել են, որ իրենց համար անընդունելի է ստատուս-քվոյի շարունակությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031