Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան 10-15 երիկամի փոխպատվաստում է կատարվում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2015 13:51

Հայաստանում ամենապահանջարկվածը երիկամի փոխպատվաստումն է: Այդ մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Մեր երկրում նաեւ շատ կարիք կա սրտի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի փոխպատվաստման: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հայաստանում տարեկան 10-15 երիկամի փոխպատվաստում է կատարվում, բայց պահանջարկը մի քանի անգամ ավելի է: «Երիկամի կարիք ունեցողները մի քանի անգամ ավելի են` հաշվի առնելով, որ դիալիզի գնացողների թիվը տարեցտարի աճում է: Սա լուրջ բժշկական ուղղություն է, որը պահանջում է լրջագույն կարողություններ ու ֆինանսական միջոցներ, մենք փորձում ենք զարգացնել այդ ուղղությունը մեզ մոտ»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանում ընդունվել է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորությունը: Սակայն օրենքը փաստացի չի գործում, քանի որ դեռևս չեն մշակվել ենթաօրենսդրական ակտերը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031