Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ Թունիսի ազգային երկխոսություն քառյակը

Հոկտեմբեր 09,2015 13:39

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը որոշել է, որ 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է շնորհվի Թունիսի ազգային երկխոսություն քառյակին, քանի որ վերջինս մեծ ավանդ է ունեցել 2011 թվականի հեղափոխության արդյունքում Թունիսում բազմակարծիք ժողովրդավարություն ստեղծելու գործում:

Nobelprize.org կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ Քառյակը ձեւավորվել է 2013 թվականի ամռանը, երբ ժողովրդավարացման գործընթացը վտանգի տակ էր, քանի որ երկրում քաղաքական սպանություններ եւ սոցիալական բողոքի ցույցեր էին տեղի ունենում: Այն հաստատեց այլընտրանքային, խաղաղ քաղաքական գործընթաց մի ժամանակ, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի նախաշեմին էր:

Այդպիսով Քառյակը գործիք դարձավ Թունիսում մի քանի տարիների ընթացքում կառավարման սահմանադրական կարգ հաստատելուն, որը երաշխավորում է ողջ բնակչության հիմնարար իրավունքները, անկախ սեռից, քաղաքական հայացքներից եւ կրոնական հավատից:

Թունիսի ազգային երկխոսություն քառյակը կազմված է 4 հասարակական կազմակերպություններից. Թունիսի գլխավոր աշխատանքային միավորում, Թունիսի արդյունաբերության, առեւտրի եւ արհեստների կոնֆեդերացիա, Թունիսի մարդու իրավունքների լիգա եւ Թունիսի իրավաբանների օրդեն: Այս կազմակերպությունները ներկայացնում են Թունիսի հասարակության տարբեր հատվածները եւ արժեքները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031