«Մեր հանդիպումից հասկացա, որ Քարդաշյանը չգիտեր հայկական երաժշտության մասին կամ շատ քիչ գիտեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ հանդիպման մասին, ասաց երգիչ Գուրգեն Դաբաղյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Քարդաշյանների՝ Հայաստան այցի շրջանակում Դաբաղյանը նրանց հայկական երաժշտության հետ ծանոթացնելու հնարավորություն ունեցավ:
«Քիմին հետաքրքրում էր Հայաստանի մշակույթն այն ձեւով, որով մատուցեցի: Եթե «Հորովել»-ը հնչեր ժամանակակից գործիքավորմամբ, գուցե նրան այդքան էլ հետաքրքիր չլիներ: Բայց շատ հուզիչ ստացվեց, մեծ տպավորություններ ստացան հանդիպումից»,-ասաց երգիչը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ