Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:
Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը Նոյեմբերյանի տարածաշրջանում:
Տավուշի մարզպետարան