Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն առանձին խումբ է, չորրորդ խումբը». Աղվան Վարդանյանի դասակարգումը

Հոկտեմբեր 09,2015 13:06

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներին 3 խմբի էիք բաժանում՝ նրանք, ովքեր չեն կարդացել,նրանք, ովքեր կարդացել, բայց չեն հասկացել եւ նրանք, ովքեր կարդացել, լավ էլ հասկացել են, բայց իրենց շահերից դրդված՝ ոչ են ասում: Հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դեմ է արտահայտվել՝ ասելով, որ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Նա զգուշացնում է, որ կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար: Քոչարյանը ո՞ր խմբի մեջ է մտնում՝ կարդացել, չի՞ հասկացել, չի՞ կարդացել, ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի շահը՝ նման կերպ արտահայտվելու:

Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Քոչարյանը ոչ մի խմբի մեջ չի մտնում»:

Լրագրողների դիտարկմանը, որ Քոչարյանի համար նո՞ր խումբ եք բացում՝ նա պատասխանեց. «Առանձին խումբ է, չորրորդ խումբը»:

Ըստ Աղվան Վարդանյանի, «Այսօրվա եղած համակարգի պայմաններում արդյոք նույն այդ վարչական եւ ֆինանսական ռեսուրսները բացարձակ դերակատարություն չե՞ն ունեցել, ունեցել են, չէ՞: Վերցրեք 2012-ի ընտրությունները: Կամ միակուսակցական համակարգի առումով, այս Սահմանադրությունը մի քայլ առաջ է, ԿԸՀ-ն, որը միակ պատասխանատուն է ընտրությունների անցկացման համար, փոխում է իր կարգավիճակը, ընտրվելու է պատգամավորների 3/5-րդով: Ընտրական օրենսգիրքը ես ծանր աշխատանք եմ համարում, բայց նաեւ համոզված եմ, եթե նույնիսկ այսօրվա ԱԺ-ում, ովքեր ընդդիմություն են իրենց հայտարարել, եթե հետեւողականորեն պաշտպանեն իրենց կուսակցական շահերը, կարող են ապահովել ավելի զսպող Ընտրական օրենսգիրք, 3/5-րդ: Այո, ես վտանգ զգում եմ, որ կլինեն պատգամավորներ, ովքեր այլ կուսակցության համար կսկսեն պայքարել: Բայց դա այլ բան է

Միակուսակցական համակարգը չի կարող այլեւս այս աշխարհում երկարատեւ կյանք ունենալ: Միշտ իշխող ուժերը հայտարարել են, որ իրենց դեմ խաղ չկա, առաջիկա 20 տարիներին իրենք են լինելու իշխանություն, անցել է կարճ ժամանակ՝ այլեւս չեն եղել:

Մեր այսօրվա իրավիճակում ես գրեթե 99 տոկոսով բացառում եմ, որ որեւէ քաղաքական ուժ կարող է 50-ից ավելի տոկոս ստանալ մեր բնակչության ձայների: Սա նշանակում է կոլեգիալ կառավարում, փոխզիջումներ, համաձայնություն, որը միայն օգտակար կարող է լինել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031