Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոչ ագրեսոր է, ոչ էլ օկուպանտ երկիր. The Washington Times

Հոկտեմբեր 09,2015 12:58

«Հոկտեմբերի 4-ին հրապարակված Ալեքսանդր Մուրինսոնի «Վերաքննելով իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում» հոդվածն իրենից ներկայացնում է փաստարկների մի շարք, որը կարելի է հերքելու նպատակով ներկայացնել հանրային միջազգային իրավունք սովորող ուսանողներին եւ նրանց երջանիկ դարձնել, քանի որ նրանք կարող են հեշտությամբ լրացուցիչ միավորներ ձեռք բերել»,- այս մասին ասվում է «The Washington Times» թերթում քաղաքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանի հրապարակած հոդվածում:

Հեղինակը նշել է, որ մինչեւ ինչ-որ մեկը Կապիտոլիումից կպատասխանի Մուրինսոնի անկոչ դասախոսությանը, պետք է հստակեցնել, թե ինչ են իրենցից ներկայացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընդունած 4 բանաձեւերի, ինչպես նաեւ Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատի վերջին որոշումների վրա կատարված հղումները:

«Որպեսզի ավելի քիչ ձանձրալի լինի ոչ իրավաբանների համար, դատարանի նախադեպային իրավունքը միանշանակ փաստում է, որ «իրավազորության գոյության հաստատման թեստը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի շրջանակներում երբեք չի հավասարեցվել միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար պետության պատասխանատվությանն առնչվող թեստին»:

Սա, ավելի պարզ լեզվով ասած, հերքում է այս վճռին հղումներով այն պնդումները, թե Հայաստանը մեղադրվում է ագրեսիայի կամ թշնամական օկուպացիայի մեջ: Իսկ իրականանում այս դատավճռով ՄԻԵԴ-ը կատարել է իր առաքելությունը եւ իրավական վակուումի մեջ չի թողել Լեռնային Ղարաբաղի երկրում եւ դրանից դուրս գտնվող բնակչությանը»,- նշված է հոդվածում:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերին, ապա, ըստ Հովհաննես Նիկողոսյանի, դրանց միջոցով Հայաստանին կոչ էր արվել «օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ», մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ուղարկված փաստահավաք առաքելությունը չէր կարող գտնել որեւէ ապացույց, որ Հայաստանի զինված ուժերը մասնակցում են ռազմական գործողություններին: «Հայաստանը հարգում է այս բանաձեւով իր միակ միջազգային պարտավորությունը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ընտրված ներկայացուցիչների» վրա գործընթացի առաջխաղացման նպատակով ազդեցության գործադրելը»:

Վերջում Նիկողոսյանը նշել է, թե Ադրբեջանն ամեն ինչ անում է, բացի «բոլոր կանոններով խաղալուց», առնվազն քաղաքակիրթ երկրներին հատուկ կանոններով, ինչքան էլ Ալեքսանդր Մուրինսոնը արտաքին ազդեցության տակ գտնվելով փորձում է համոզել հակառակը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031