Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակային փոխպատվաստումները Բելգիայում 12 տոկոս են կազմում

Հոկտեմբեր 09,2015 12:49

«Մենք այսօր չենք դասավանդում ձեզ, մենք քննարկում ենք չափորոշիչները; Նպատակս չէ ցույց տալ, որ լավ ենք արել, թե վատ, ճիշտ, թե սխալ: Ուղղակի ուզում ենք կիսվել մեր փորձով»,- այսպես սկսեց իր խոսքը Բելգիայի Անտվերպեն համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Մարկ Դե Բրուն:

Խորհրդարանում`առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են ընթանում` «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախ նկատեց, որ այս թեման երկար ժամանակ է՝ քննարկման առարկա է դարձել Հայաստանում: Նա քննարկման առարկա չի համարում այն հարցը, որ եթե իրականում փոխպատվաստմամբ պետք է գնալ մարդու կյանքը փրկելուն կամ առողջական վիճակը բարելավելուն: Հարցն այն է`ինչպե՞ս անել դա:

«Այստեղ մենք, ցավոք, հապաղում ենք ու ունենք խնդիրներ»,- ասաց նա`հավելելով, որ շատ անգամ, երբ քննարկում ենք հարցը ու բերում ենք օրինակ, որ զարգացած երկրներում այս հարցը կարգավորվում է այս կամ այն կերպ, ընդդիմախոսներ ենք ունենում: Պատճառն այն է, որ ընդդիմախոսներին չի բավարարում միայն զարգացած եվրոպական երկրների փորձն ու օրինակը: Նրանք ցանկանում են ծանոթանալ մենթալիտետով մեզ ավելի մոտ ժողովուրդների փորձին: Այդ պատճառով, այսօր խորհրդարանական քննարկմանը հրավիրվել էին եւ Եվրոպայից մասնագետներ, եւ Իրանից:

 

Պրոֆեսոր Մարկ Դե Բրուն պատմեց, որ 1965-1986 թվականները Բելգիայում, միայն երիկամի փոխպատվաստում էր տեղի ունենում, քանի որ օրենքներ ու կանոնակարգեր չունեին: Փոխպատվաստումն արվում է պատասխանատու մարդկանց կողմից: Նա ասաց, որ ի սկզբանե իրենք որոշել էին կենդանի դոնորից փոխպատվաստում չվերցնել, միայն մահացածից: «Օրենսդրություն չկար, դժվար էր կենդանի դոնորից օրգան վերցնել»:

Ժամանակի ընթացքում Բելգիայում նաեւ օրենսդրական դաշտը կարգավորվեց ու մահը համարվում էր այն, երբ սիրտը մահանում էր: Բայց հիմա, կա նաև ուղեղի մահ, երբ սիրտն աշխատում է, մարդու ուղեղն է կանգնում,: Նման դեպքերը ենթարկվում են օրենքով սահմանված խիստ կանոնակարգերի: Բելգիացի պրոֆեսորը նկատում է նաեւ`օրենքն անհրաժեշտ է, նաեւ որպեսզի բժիշկներին պաշտպանի: Բելգիական օրենքներով, եթե մարդն իր կյանքի ընթացքում չի հրաժարվում, որպեսզի իր մահից հետո իր առողջ օրգաններն օգտագործվեն փոխպատվաստման համար, ապա համայնքային տեղամասերում գրանցվում է: Թեպետ օրենքը չի պարտադրում, բայց մարդու մահից հետո նրա օրգանները օգտագործելու համար նաեւ հարազատների հետ են խորհրդակցում, նրանց համաձայնությունն են ստանում:

«Հարուստ-աղքատ կարեւոր չէ, տարբերակում չի դրվում, կրոնական հարցեր չկան, պարզապես`դա օգուտ է բերում մարդկանց: Մենք դա չենք անում, եթե կա էմոցիոնալ սթրեսը»,- ասաց պրոֆեսորը: Բելգիան աշխարհում առաջինն է ամեն տարի վերցված օրգանների թվով`350 դոնոր: Դրա պատճառն այն է, որ ընթացակարգը բաց է, բնակչությունը գիտի`հանուն ինչի: Կենդանի դոնորներն առնվազն 18 տարեկան պիտի լինեն: Կենդանի դոնորից վերցնում են այն դեպքում, եթե մահացած դոնորից վերցնելն անբավարար այլընտրանք է: Կենդանի դոնորների մասով սահմանափակումները բավական շատ են, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է երեխաներին փոխպատվաստումներին: Բելգիայում 12 տոկոս են դիակային փոխպատվաստումները: Երիկամային, սրտի փոխպատվաստումներ են արվում, մի քանի տարի է նաեւ թոքերի փոխպատվաստում է արվում: «Բնակչությունը մեզ վստահում է, քանի որ գիտեն`մենք դա գումարի համար չենք անում»,- եզրափակեց պրոֆեսորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031