Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. Քոչարյանի մոտեցումներն ու Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 09,2015 12:25

Հակոբ Հակոբյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

– Դժվար է պատկերացնել, բայց այդուհանդերձ, Քոչարյանը խոսում է արատավոր համակարգի, ժողովրդավարության նշույլի բացակայության, հովանավորչական կառավարման մասին։ Այդ բոլորն այսօ՞ր ստեղծվեցին։

– Սահմանադրությունն իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական նորմերի համախումբ է, որոնց համադրմամբ էլ ստեղծվում է հասարակության իրական պատկերը, որը տարեկան մեկ անգամ ամփոփվում է։ 1995-ից ի վեր ամփոփում ենք ու հասկանում, որ իրավիճակը պետք է փոխվի։

– Դուք ընդհանրացրիք, այդուհանդերձ, ըստ Քոչարյանի՝ այս փոփոխությունները գերազանցեցին իր վատագույն սպասումները։

– Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետական կառավարման համակարգի իր սկզբունքներն ու մոտեցումներն ունի։ Քոչարյանի մոտեցումներն ու Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում։ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու արդեն «երկրորդ» Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում, որովհետև 1995-ին ու հիմա ունենք բացարձակ տարբեր սահմանադրություններ, տարբեր կառավարման սկզբունքներ, մոդելներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնակից է առաջին Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանը՝ երկրորդ, ՀՀԿ-ն էլ, ի դեմս Սերժ Սարգսյանի, առաջարկում է երրորդ Սահմանադրությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031