Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա չհասկացանք՝ դուք ո՞չ եք, թե՞ այո եք». Զուրաբյանը՝ Շահգելդյանին

Հոկտեմբեր 09,2015 12:22

«Մենք վստահ ենք, որ ունենալու ենք լուրջ եւ մեծ ներկայացվածություն՝ ապագա խորհրդարանում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան վստահ, ձեզ ինչ-որ խոստումնե՞ր են տվել՝ նա պատասխանեց՝ խոստումներով մենք երբեք քաղաքականություն չենք իրականացրել: Ժողովուրդը ում ինչքան ձայն կտա՝ այնքան էլ ներկայացվածություն կունենան խորհրդարանում: Մեր ընտրազանգվածը կայուն է եւ մեր աշխատանքները թույլ են տալիս ասելու, որ մենք լուրջ ներկայացվածություն ենք ունենալու: Մենք ձեւավորում ենք ճակատ՝ «Հայկական վերածնունդ»: Մեր մոտեցումները կլինեն, մենք հստակ աշխատելու ենք: Մենք միանշանակ կողմ չենք Սահմանադրական փոփոխություններին»:

Լրագրողների դիտարկմանը, որ ՕԵԿ-ը կապվում էր մուրաբա բաժանելու հետ, դրա՞ համար եք փոխել ձեր անունը եւ դարձրել «Հայկական վերածնունդ»՝ այդ պիտակից ազատվելու համար՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «ՕԵԿ անունը մուրաբա բաժանելու հետ չի կապվում: Չեմ հասկանում, դուք կողմ չե՞ք, որ ուժեր միավորվեն եւ փորձեն համատեղ լուծումներ գտնել»:

Միջանցքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Շահգելդյանին բարեւելով՝ հարցրեց. «Հիմա չհասկացանք՝ դուք ո՞չ եք, թե՞ այո եք»:

Շահգելդյանը ծիծաղեց՝ «Մամուլից կիմանաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031