Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջովին իշխանությունների վերահսկողության տակ անցած ԲՀԿ-ն արշավ է սկսել. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 09,2015 12:13

«ՉԻ» տեղեկություններով, ամենաուշը մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ ԲՀԿ քաղխորհուրդը նիստ է հրավիրելու՝ հաստատելու համար Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը։

«ՉԻ»-ին երեկ չհաջողվեց այս կապակցությամբ մեկնաբանաթյուններ ստանալ անձամբ Էլինար Վարդանյանից, նա մեկնել է Նորվեգիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին։

Տեղի ունեցածին երեկ անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարել է, թե Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը «կուսակցության խնդիրներին զրոյական մասնակցություն ունենալն է», այլ ոչ թե ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը չմասնակցելն ու հետո հայտարարելը, թե ինքը, այնուամենայնիվ, դեմ է այդ նախագծին։

Բայց վերջին օրերին իրար հաջորդած իրադարձություններն, ընդհակառակը, վկայում են մեկ բանի մասին՝ ամբողջովին իշխանությունների վերահսկողության տակ անցած ԲՀԿ-ն արշավ է սկսել ԲՀԿ խմբակցության այն պատգամավորների նկատմամբ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031