Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Լյուդմիլա՞, էս ի՜նչ սիրուն կոշիկներ եք հագել. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 09,2015 11:49

Լյուդմիլա Սարգսյան (ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)

– Տիկին Լյուդմիլա՞, էս ի՜նչ սիրուն կոշիկներ եք հագել։ Կարո՞ղ է՝ ջայլամի կաշվից են։

– Չէ՛, «տիգոովի» են։

– Թվաց՝ ջայլամի են։ Այսպիսով, վերակազմյալ ՍԴՀԿ-ն, տիկին Լյուդմիլա, արդեն փաստացի լեգիտիմ կուսակցություն է, որովհետև «կասմանավտա վիդիտ, Իշտոյանա վիդիտ»։

– Այո։ Իմ կարծիքով՝ վերակազմյալ ՍԴՀԿ-ն նախկինում էլ էր լեգիտիմ, բայց հիմա ավելի մեծացավ այդ լեգիտիմությունը։

– Ե՞վ։ Դա Ձեզ շոյո՞ւմ է։

– Խնդիրը շոյանքը չէ։ Եթե նպատակ ունես, պիտի էդ նպատակին հասնես։ Ես նպատակ ունեմ կուսակցությունը դարձնելու կարևորագույն գործոն հայաստանյան քաղաքական դաշտում։ Հակառակ դեպքում անիմաստ էր վերակազմավորել այն։

– Ոմանք Ձեր այդ քայլը շատ քաջ համարեցին։

– Մի բան ասեմ. եթե էդքան քաջություն չունես, ուրեմն քաղաքականության մեջ գործ չունես, առավել ևս՝ կինը։

– Բայց այլ որակումներ էլ տրվեցին, համարեցին «դեզերտիրություն», «դավաճանություն»։

– Այդ կարծիքները ինձ շատ քիչ են հուզում, իսկ Դուք ինձ հարցրեք՝ ե՞ս ինչ կարծիքի եմ այդ ասողների մասին։

– Ի՞նչ կարծիքի է տիկին Լյուդմիլան «ասացողների» մասին։

– Վա՛տ։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031