«Ժողովուրդ»-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը եւ ՀՀ մշակույթի նախարարություն՝ պարզելու՝ ի վերջո, ով է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին։
Նշենք, որ յուրաքանչյուր պետական պարգեւ կամ պատվավոր կոչում շնորհելու համար օրենքով սահմանված են համապատասխան հիմքեր։ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորվում է՝ հիմք ընդունելով «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին բարձր վարպետության եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
ՀՀ մշակույթի նախարարությունից հարցրինք՝ երգիչ Արմենչիկին վաստակավորի կոչում շնորհելու հարցում կոնկրետ ում կարծիքն է հաշվի առնվել, եւ խնդրեցինք թվել անուններ։ Մեր այս եւ մյուս հարցերը մնացին անպատասխան։
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել այդ հարցերին եւ վկայակոչեց կոչումներ շնորհելու կարգը։
Կարդացեք նաև
Այսինքն՝ նախարարությունից փաստացիորեն հրաժարվեցին պատասխանել մեր գրավոր հարցմանը, որտեղ խնդրել էինք նաեւ նախարարության արձագանքը՝ Արմենչիկի՝ վաստակավորի կոչում ստանալուց հետո հանրության շրջանում տիրող դժգոհությունների առթիվ։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում