Երեկ տուժող Փայլակ Հայրապետյանն ասաց, որ թեեւ ընկնելու հետեւանքով լուրջ վնասվածք չի ստացել, այնուամենայնիվ ցավեր ունի եւ պետք է գնա հետազոտման։ Տուժողը պատասխանեց նաեւ սույն գործի վերաբերյալ հարցերին։
– Պարոն Հայրապետյան, դեռեւս հինգ ամիս առաջ դատարանին միջնորդություն էիք ներկայացրել Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ, դատարանը հհտաձգել էր միջնորդությունը։ Քանի որ վկաների հարցաքննությունը վերջացել է, այժմ պնդելո՞ւ եք ձեր միջնորդությունը։
– Ես արդեն միջնորդել եմ, դատարանը ասաց, որ այդ միջնորդությունը հետագայում կներկայացնեք։ Ես շարունակելու եմ պնդել, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը գան հարցաքննվեն ու պատասխան տան։ Պետք է գան ապացուցեն, թե ոնց է Կճոյանը առանց Տիգրան Սարգսյանի գիտության անձնագրի պատճենը վերցրել եւ այլն (նախորդ դատական նիստի ընթացքում գործով վկան ասաց, որ Սուքիասյանի փաստաթղթերում տեսել է Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճենները- հեղ.):
Այն, որ Տիգրան Սարգսյանի անունը երեք կազմակերպությունների մեջ կա, դա փաստ է, եւ ինքը պետք է դատարանում ասի, թե ոնց է եղել այդպես։ Մենք փաստացի տեսնում ենք, որ կա իր անունը, թող գա դատարան ու պատասխանի, եթե ինքը գտնում է, որ սուտ է՝ թող գա ասի սուտ է: Իրենք մասնակցություն ունեցել են, թող երկուսն էլ գան դատարան, ես պնդում եմ։ Թող գան պատասխանեն, թե բանկից գումար, որ ծախսվել է, ուր է գնացել, իրենք տեղյակ են եղել ու գիտեն, թե ուր են գնացել այդ գումարները։
Կարդացեք նաև
9 միլիոն գումարը երեքով (նկատի ունի Աշոտ Սուքիասյանին, Կճոյանին եւ Տիգրան Սարգսյանին) տեղաբաշխել են, ու՞ր են ուղարկել, ի՞նչ են արել, ոսկի են առել, մեքենա են առել՝ իրենց ցանկությամբ է եղել, մեր ցանկությամբ չի եղել, թող գան ապացուցեն ինչպես է եղել։ (Փայլակ Հայրապետյանի գույքի գրավի դիմաց «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, որից, ըստ տուժողի, 9 միլիոն 200 հազար ուղարկվել է Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի անուններով- Տ. Խ.):
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում