Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը թե՛ իր ռազմական եւ թե՛ տնտեսական անվտանգությունը կապել է կեղծ դաշինքների հետ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 09,2015 11:22

Հայաստանի սահմանները տարիներ շարունակ գնդակոծվում են, այդ ամենի արդյունքում տասնյակ զոհեր ենք ունենում, այդ թվում՝ նաեւ խաղաղ բնակիչներ, սակայն մեր անվտանգության երաշխավորը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքում։ ՀԱՊԿ-ի անհաղորդությունը, փաստորեն, ՀՀ իշխանությունների համար այն աստիճան անլուծելի խնդիր է, որ անցած տարի Սերժ Սարգսյանը ստիպված եղավ լրագրողներին հրապարակավ ուղղորդել, որպեսզի նրանք Երեւան ժամանող Բորդյուժային դիմեն հարցապնդումներով, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։

Իսկ վերջերս էլ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յ. Խաչատուրովը բացահայտ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից նման պահվածքը անգամ մարդկայնորեն հասկանալի չէ։ Դա, սակայն, ամենեւին չխանգարեց, որ երկու օր անց նույն Բորդյուժան Երեւանում հայտարարի, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում Ադրբեջանին դատապարտող որեւէ հայտարարություն անել, իսկ եթե Հայաստանը դիմի էլ իրեն պաշտպանելու խնդրանքով, ապա ՀԱՊԿ-ում դեռ պետք է քննարկեն եւ որոշեն՝ թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերվի՝ ֆինանսական, ռազմական, թե ռազմատեխնիկական:

Ամփոփելով՝ նշենք, որ այսօր արդեն «ոզնուն էլ է» պարզ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմում անվտանգության երաշխավոր չունի։ Ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ անգամ ՀՀ սահմանները պաշտպանելու պարտավորությունը միջպետական համաձայնագրով ստանձնած Ռուսաստանը չեն պատրաստվում դա անել, եւ որ ուշագրավ է՝ այդ մասին այլեւս չեն էլ թաքցնում։ Տխուր է, բայց փաստ. Հայաստանը թե՛ իր ռազմական եւ թե՛ տնտեսական անվտանգությունը կապել է կեղծ դաշինքների հետ՝ ի դեմս ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031