Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ. Իսրայելի զինվոր Արա Մարտոյանն ենթակա է զորակոչի նաեւ Հայաստանի զինված ուժերում

Հոկտեմբեր 09,2015 11:15

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Իսրայելի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՑԱԽԱԼԱ-ի բանակի զինծառայողը, որը գտնվում է արձակուրդի մեջ, եկել է Հայաստան եւ չի կարողանում վերադառնալ: Նշված է նաեւ, որ նա փոքր տարիքում ծնողների հետ լքել է Հայաստանը եւ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Այժմ Հայաստանում պնդում են, որ նա պետք է ծառայի ՀՀ զինված ուժերում:

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից: Նա ասաց, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրության համաձայն, Արա Վահագնի Մարտոյանը (ծնվ. 11.03.1995թ.)  01.11.2000թ.-ին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

«Ա. Մարտոյանը ՀՀ Կառավարության 23.11.2007թ.-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչ օրս չի դիմել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար»,- նշեց պարոն Բալայանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ զինվորական կոմիսարից ստացված գրության համաձայն` Ա. Մարտոյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի ուժով ենթակա է զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում, քանի որ նա ունի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու չկատարված պարտավորություն:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Վրաստանում Իսրայելի դեսպանությունը 03.09.2015թ.-ի հայտագրով դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանությանը` փոխանցելով Իսրայելի պաշտպանության նախարարության նամակը` այն մասին, որ Ա. Մարտոյանը հանդիսանում է Իսրայելի պաշտպանության ուժերի զինծառայող և խնդրել է ՀՀ իրավասու մարմինների աջակցությունը` Ա. Մարտոյանի Իսրայել վերադառնալու հարցում»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Կիսեք 2 երկրների մեջ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031