Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ խախտվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Հոկտեմբեր 09,2015 11:10

Այս պահին ընթանում է Երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին: Կազմակերպիչներն են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի Հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների Կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը:

Թեև խորհրդաժողովը բավականին ծանրակշիռ ներկայացվածություն ունի հատկապես արտերկրից հրավիրված հյուրերի առումով, այստեղ են Լատվիայի, ՌԴ-ի, Չեխիայի և այլ երկրիների ՍԴ նախագահներ և ներկայացուցիչներ, սակայն հայերեն համաժամանակյա թարգմանություն ապահովված չէ:

Arushan_Hakobyan

Լրագրողներն իրենց վրդովմունքը հայտնեցին այս առիթով: Ի պատասխան այս մտահոգության՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հայտարարեց, թե ի՞նչ է պատահել, այնպես չէ, որ այստեղ հայերեն խոսք չի հնչում, օրինակ՝ Գագիկ Հարությունյանն է հայերեն խոսել, Արփինե Հովհաննիսյանը, շուտով Արևիկ Պետրոսյանը հայերեն ելույթ կունենա:

Այն հստակեցմանը, թե խոսքը հայերեն թարգմանության մասին է, պարոն Հակոբյանը արդարացավ, թե հինգից ավելի ալիքի թարգմանության հնարավորություն իրենք չունեին, մինչդեռ ընդամենը երեք թարգմանիչներ էին ներկա: Այս վրդովմունքից հետո ժամանակավոր կերպով վերականգնվեց հայերեն թարգմանությունը, այն էլ ռուսերենից հայերեն:

Սակայն հարցը այդպես էլ մնաց չլուծված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031