Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը վերադառնալու ցանկության մասին կհայտարարի միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էլ հայտարարի իր մտքում պահածի անունը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2015 11:02

Մի այնպիսի աղմուկ ենք բարձրացրել Քոչարյանի վերադարձի շուրջ, որ ՄԱԿ-ում լսելի է։ Ամոթ է, եկեք նախ պարզենք՝ Քոչարյանը վերադառնալու ցանկություն ունի, ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Իսկ աղմկել հետո էլ կարելի է։

Մեզ թվում է, որ Քոչարյանը վերադառնալու ցանկության մասին կհայտարարի միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էլ հայտարարի իր մտքում պահած այն մարդու անունը, որ ստանձնելու է Հայաստանի վաղվա իշխանությունը։ Ողջ ինտրիգն այս խաղի մեջ է, եւ պատկերացրեք, որ այդ ինտրիգից աստղային պատերազմների հոտ չի գալիս, եւ նույնիսկ կարելի է արդեն նշմարել, թե որն է լինելու Քոչարյանի, այսպես կոչված, թիմը։ Խեղճուկրակ Օսկանյանին հանգիստ թողեք, իսկ Շարմազանովն էլ թող իրեն հայտնի նյութից խողովակի տեղ չդնի, թե ուր է Քոչարյանի թիմը, ես այն չեմ տեսնում։ Ավելի լավ է ՀՀԿ-ն թող մտածի, թե ինչու է Սերժ Սարգսյանը վախենում ժամանակից շուտ տալ իր հետնորդի անունը, որ նաեւ իր նախորդն է ճակատագրով։

Այո, խայտառակություն կլինի, եթե վերադառնալ ցանկացող Քոչարյանը մտքով անցկացնի գլխավորել ՀՀԿ կոչվող մի ցուցակ։ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ես նույնպես չէի նախանձի Քոչարյանին։ Վերադառնալ քրեաօլիգարխիկ տարրերի ցուցակի առաջին համարի տակ՝ պարզապես սիրուն չի լինի։ Հետեւաբար, հարկ կլինի քրեաօլիգարխիկ տարրերին խնամքով թաքցնել ՀՀԿ շարքերում դժվարությամբ պեղվող քաղաքական դեմքերի թիկունքում եւ այնպես, որ նրանց ականջները նույնիսկ չերեւան։

Մեր խնդիրն այս վիճակում ոչ թե խուճապի մատնվելն է, այլ հասկանալը, որ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել մինչ այս, այն է՝ իշխանության պարզ փոխանցում, եթե կուզեք՝ պաս, որ կարելի է կանխել կամ կասեցնել 2017-ին։

Ինչպե՞ս։

Դժվար հարց եք տալիս։ Այսպես պատասխանեմ՝ կարդացեք Քոչարյանի խոսնակի հայտարարությունը։ 2017-ին, կարծեմ, ընտրություններ են լինելու, ցուցակներ են բերելու, որ քվեարկենք։ Այդ ցուցակները, ըստ երեւույթին, ունենալու են առաջին համարներ, ու եթե տառաճանաչ ենք, կհասկանանք, թե որ ցուցակին է պետք ձայն տալ։ Չի բացառվում, որ ցուցակին կից 5 հազարանոց էլ լինի՝ նախապես կայունացրած կուրսով։ Մի խոսքով՝ պետք է գցենք-բռնենք…

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031