Դիտարկմանը, թե, փաստորեն, Արթուր Բաղդասարյանի որդին շրջում է 100 ՈՈ 01 պետհամարանիշներով, որոնք Ազգային անվտանգության խորհրդի համարանիշներ են, Հեղինե Բիշարյանն ասաց. «Հետո՞ ինչ, որովհետեւ նա օգնական է աշխատել այդտեղ»։
Տիկին Բիշարյանը նաեւ բացատրում էր, որ ոստիկանությունն ու լրագրողն առանց իրավունքի ներխուժել են Բաղդասարյանի որդու մեքենայի մեջ, եւ այդ HAYAS-Y գրությամբ համարանիշը, ըստ նրա, նվեր է եղել, ոչ թե պետհամարանիշ։
Հետո զարմանք հայտնեց, թե այդքան ժամանակ նա այդ համարանիշներով վարել է մեքենան, ինչու հանկարծ հիմա հիշեց ոստիկանությունը:
Հետո էլ նրա օրինախախտումը ներկայացրեց որպես «տղայական» արարք. «Բա տղա ա, մի հատ էլ թող խախտում անի, հո հանցագործություն չի արել, Դուք էլ եք տղա, ի՞նչ կա դրա մեջ»։
Կարդացեք նաև
Դիվանագիտական համարանիշների առկայությունն էլ Բաղդասարյանի որդու մեքենայում բացատրեց նրանով, որ ՕԵԿ ղեկավարը ՀԱՊԿ ակադեմիայի ղեկավարն է, եւ դրանով է պայմանավորված այդ համարանիշների գործածումը։
Իսկ թե ինչու է նա մե՛կ դիվանագիտական, մե՛կ ԱԱԽ համարանիշներ փակցնում նույն մեքենայի վրա, տիկին Բիշարյանը չբացատրեց։
Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավարի, Բաղդասարյանի ընտանիքում բոլորը մեքենա ունեն, եւ բոլորինն էլ նույն մեքենայից է, ու երեւի մենք շփոթել ենք համարների հարցում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում