Կասկածից վեր է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում ներքաղաքական օրակարգի առանցքում է որպես կեղծ կամ ժամանակավոր օրակարգ, իսկ բուն առանցքը հանդիսանում են խորհրդարանական ընտրությունները, և սահմանադրական հանգրվանը դրանցում միջանկյալ դերակատարում ունեցող գործընթաց է: Եվ այս իրողությունը երևի թե պարզ գիտակցում են բոլոր քաղաքական սուբյեկտները, որոնք այս կամ այն դիրքորոշմամբ ներգրավված են այս գործընթացում:
Ըստ էության՝ հենց այս տրամաբանության ներքո էլ պետք է դիտարկվի նաև Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությունը կամ ավելի շուտ շահագրգռությունը:
Ներգրավվածության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ինքը որևէ ազդակ չի տվել այս կամ այն ձևով գործընթացներին մասնակցելու առումով: Նա ընդամենը դիրքորոշում է հայտնել, ինչը արել է պարբերաբար՝ երևի թե սպասելով որոշակի արձագանքների: Սակայն խնդիրն այն է, որ բոլոր դեպքերում՝ կանցնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, թե ոչ, այսինքն՝ իշխանություններին կհաջողվի ապահովել անհրաժեշտ ձայների պատկեր, թե ոչ, խնդիրը, միևնույն է, մնում են խորհրդարանական տեղերը 2017-ի համար, քանի որ անկախ ամեն ինչից՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքով են պայմանավորվելու 2018-ի նախագահական ընտրությունները, եթե Սահմանադրության փոփոխությունները չանցնեն:
2005 թվականի փոփոխություններից հետո այս տրամաբանությունն ամրագրվել է հայաստանյան քաղաքական դաշտում, և խորհրդարանական ընտրությունները դարձել են նախագահականի կանխորոշիչ՝ այսպես ասած ռեալպոլիտիկի, ոչ թե սահմանադրական նորմերի իմաստով: Այստեղ, իհարկե, խոսքը ներիշխանական դասավորությունների մասին է: Այսինքն՝ նախագահ է ստանում այն իշխանական սեգմենտը, որը հաղթում է խորհրդարանական ընտրություններին: Որովհետև հասարակական գործոնի իմաստով, խորհրդարանական ընտրությունները ըստ էության որևէ կապ չեն ունենում նախագահականի հետ, և հասարակությունը նախագահական ընտրություններին ներկայանում է տրամադրությունների բոլորովին այլ ռեժիմով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում