Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Որեւէ հիմք չեմ տեսնում խոսելու ԲՀԿ-ի դիրքերի թուլացման մասին». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 09,2015 10:32

ԲՀԿ-ում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի պատասխանատու ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ։

  -Փետրվարյան դեպքերից հետո կուսակցական հիերարխիայում կամ խմբակցությունում հանգուցային դերակատարություն ունեցող մի շարք գործիչներ, մասնավորապես Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, հեռացան ձեր թիմից, հիմա նույնը տեղի է ունենում Է.Վարդանյանի եւ Ս.Մարգարյանի պարագայում։ Սա չի՞ թուլացնում ԲՀԿ-ի դիրքերը քաղաքական դաշտում։

-ԲՀԿ վերջին համագումարից հետո ձեւավորված քաղաքական թիմում Ս.Մարգարյանը եւ Է.Վարդանյանը, ըստ էության, դերակատարություն չեն էլ ունեցել՝ մենք չենք տեսել նրանց թիմային գործունեությունը։ Այսինքն՝ իրենք տեւական ժամանակ որեւէ առնչություն չունեն մեր քաղաքական թիմի հետ, եւ այդ առումով որեւէ հիմք չեմ տեսնում խոսելու ԲՀԿ-ի դիրքերի թուլացման մասին։
Գուցե այս ամենը նորություն է լրատվամիջոցների, հասարակության համար, բայց մեզ համար նորություն չէ՝ մենք վաղուց դա տեսել ենք, գիտենք եւ հաշվի ենք նստել այդ փաստի հետ։ Եթե հետեւել եք՝ մեր գործունեության ակտիվության առումով որեւէ խնդիր չենք ունեցել՝ կապված հիշյալ անձանց պասիվության հետ։

   -Մարդկայնորեն դժվար չէ՞ հարաբերվել այն մարդկանց հետ, որոնց հետ բավական երկար ճանապարհ եք անցել, իսկ հիմա հայտնվել եք «բարիկադի» տարբեր կողմերում։

-Ո՛չ, որովհետեւ սա քաղաքականություն է՝ այն, ինչ կատարվեց, պետք է որ հասկանալի եւ ընկալելի լինի բոլորի համար, եւ անձնավորված հակասություններ այստեղ պետք չէ փնտրել։

   -Ասել էիք, որ ԲՀԿ-ն ոչ միայն խոսքով է պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այլեւ մտադիր է ակտիվորեն լծվել «այո»-ի քարոզչությանը։ Կարծում եք՝ ձեր համակիրներն ըմբռնումո՞վ կվերաբերվեն դրան։

-Մենք ընկալելի եւ հիմնավոր բացատրություններ ենք տվել, թե ինչու ենք «այո» ասում սահմանադրական փոփոխություններին, եւ պատրաստ ենք այդ ընկալելի բացատրությունները նաեւ հրապարակային ներկայացնել մեր համակիրներին, ինչը, ի դեպ, անում ենք արդեն այսօր։ Եթե կլինեն ավելի գլոբալ քարոզչական միջոցառումներ, անձամբ ես, այո, որեւէ խնդիր չունեմ՝ մասնակցելու այդ միջոցառումներին ու քարոզելու հօգուտ «այո»-ի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031