Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկին շնորհվեց ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր

Հոկտեմբեր 09,2015 10:22

«Բյուրո Վերիտաս» միջազգային հոլդինգի կողմից «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ին շնորհվեց Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Սույն հավաստագիրը փաստում է, որ Բանկում ապահովված է շրջանառվող ողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը և ամբողջականությունը՝ միջազգային պահանջներին համապատասխան և ապացույցն է այն բանի, որ Զարգացման Բանկը հետամուտ է իր և իր հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգության, ինչպես նաև Բանկի գործունեության անընդհատության ապահովման գործընթացում։

Զարգացման Բանկն այսուհետ էլ ավելի հետևողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման և նվազեցման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031