Եգիպտացորենն աշխարհի ամենահայտնի հացահատիկներից մեկն է: Մարդիկ եգիպտացորենը տարբեր ձեւերով են օգտագործում՝ եգիպտացորենի ալյուր, օսլա, օշարակ, ձեթ, եգիպտացորենը շոգեխաշած, խորոված եւ այլ: Բացի իր հաճելի համից, եգիպտացորենը հարուստ է սննդային հատկություններով: Այն հիանալի գործիք է ավելորդ քաշի դեմ, քանի որ մի բաժակ եփած եգիպտացորենը պարունակում է ընդամենը 124 կալորիա: Եգիպտացորենն ունի հագեցած ճարպի շատ փոքր քանակ եւ չի պարունակում խոլեստերին: Բացի այդ, այն երկաթի մեծ քանակ ու մանրաթել է պարունակում, ֆոլաթթու եւ վիտամին C, B6, B9:
Healthy Food Team-ը ներկայացնում է եգիպտացորենի օգտակար հատկությունները.
Կարգավորում է մարսողությունը:
Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը:
Նվազեցնում է խոլեստերինի կուտակումը օրգանիզմում:
Օգնում է շաքարախտի եւ թութքի խնդիրների ժամանակ:
Ամրացնում է ոսկորները:
Ունի դրական ազդեցություն մաշկի եւ տեսողության վրա:
Եգիպտացորենը նաեւ կատարյալ բաղադրիչ է աղցանների եւ ճաշատեսակների համար:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015