Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի մայրը չի ամաչում որդու արարքի համար. 1in.am

Հոկտեմբեր 08,2015 22:45

Երեկ առավոտյան Երևանի Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին: Վերջինս ազդրի վզիկի կոտրվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունից պարզ կդառնա՝ արդյոք Վիրաբյանը կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ:

Մեզ հետ զրույցում տիկին Ջուլիետան պնդեց, որ պատահարը երկու կողմերի անզգուշության հետևանք է: «Բժիշկները հոգատար են, ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ վիճակում է, հույս ունեմ արագ ապաքինվել, անցնել ակտիվ կյանքի: Այստեղ ոչ մի քաղաքական բան չկա, պատահականություն է: Ես ընկա, կոտրվածք ստացա: Չեմ աշխատում լուրջ, կարելի է ասել՝ չեմ աշխատում, երբեմն օգնում են, թոշակառու եմ»,- ասաց Վահանի մայրը:

Իրեն վրաերթի ենթարկած «Մերսեդես-Բենց»-ի վարորդը չի դիմել փախուստի, օրվա մեջ մի քանի անգամ գալիս է տիկին Ջուլիետային այցելության: «Ուղղակի խնդրում եմ ինձ չանհանգստացնել, պարզվեց, որ սրտի պրոբլեմ էլ ունեմ, պետք է վերականգնվեմ»,- հավելեց նա:

Վահան Մարտիրոսյանի մայրը պնդում է, որ իրեն քաղաքական հետապնդումների չեն ենթարկել, թեև խոստովանում է, որ այս օրերին տանը չի մնացել, հարազատների և ընկերների տանն է անցկացրել: Հիմա էլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բարեկամներն ու ընկերները կխնամեն:

Տիկին Ջուլիետան որդու՝ Բաքու փախուստի մասին չցանկացավ խոսել: Մեր այն հարցին՝ արդյոք ամաչո՞ւմ է որդու արարքի համար, տիկին Ջուլիետան ասաց. «Չեմ ամաչում էն բանով, որ ինքը 15 տարեկան չէ, և ես իրեն տենց չեմ դաստիարակել, ինքը հայրենիքի համար շատ բան էր անում, չեմ հասկանում՝ ինչն իրեն դրդեց այդ քայլին»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայրենիքի համար շատ բան անել հնարավոր չէ: Ինչ էլ անես, միևնույն է` քիչ է … Հարգանքով` Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031