Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Բադալյան. «Պատճառ կարող է լինել Էլինար Վարդանյանի՝ քոչարյանական թեւը ներկայացնելը»

Հոկտեմբեր 08,2015 20:11

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Սահմանադրության նախագծի քվեարկությանը չմասնակցելը չէր կարող նման որոշման պատճառ հանդիսանալ

«Ինձ թվում է, որ ավելի շատ ներկուսակցական խնդիրների հետ կապված կարող է այդ գործընթացը լիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում տեղի ունեցող իրավիճակին:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Կենտրոն» տարածքային կառույցը որոշում է կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Որոշումը ուժի մեջ կմտնի կուսակցության քաղխորհրդի հաստատումից հետո:

Հակոբ Բադալյանը իրավիճակը պայմանավորում է նրա հետ, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը մտնում է մի փուլ, որտեղ առավել որոշակիանում են խնդիրները կոնկրետ կուսակցությունների համար. «Այսինքն՝ այն կուսակցությունները, որոնք այդ գործընթացում պայմանավորվածության ինչ-որ շրջանակների մեջ են տեղավորվում, պետք է արդեն հստակեցնեն իրենց անելիքները, եւ քանի որ կուսակցության ներսում կան տարբեր մոտեցումներ ունեցող գործիչներ, ես կարծում եմ՝ ընթանում է նաեւ ներկուսակցական իրավիճակի որոշակիացում:

Այսինքն՝  կուսակցությունը որոշակիացնելով արդեն իր տեղն ու դերը ներքաղաքական գործընթացում, կոնկրետ՝ սահմանադրական, որը տանում է նաեւ, իհարկե՛, դեպի պառլամենտական ընտրություն, դրան զուգահեռ փորձում է նաեւ որոշակիացնել արդեն իր ներսի իրավիճակը հնարավոր ներքին ֆորս մաժորներից ապահովագրվելու համար: Ես կարծում եմ՝ մի պատճառ կարող է լինել, իհարկե՛, կան նաեւ տեսակետներ, որ այստեղ խնդիր կարող է լինել նրա հետ, որ «Բարգավաճ Հայաստանում» կան գործիչներ, որոնք ներկայացնում են 2-րդ նախագահի թեւը, այսպես ասած, պայմանական այդ հասկացությունն է շատ կիրառվում մամուլում: Եվ այդ թեւին է վերաբերվում նաեւ Էլինար Վարդանյանը՝ մի շարք հանգամանքներից ելնելով: Չեմ բացառում, որ կա նաեւ այդ հանգամանքը, բայց էլի, ես կարծում եմ, դա էլ տեղավորվում է ընդհանուր ներքաղաքական կոնտեքստում եւ դա էլ պայմանավորված է հենց արդեն շարքերը հստակեցնելու հանգամանքով, որը եւ իրականացվում է»:

Քաղաքական մեկնաբանը չի կարծում՝ այն հանգամանքը, որ Էլինար Վարդանյանը չէր մասնակցել Սահմանադրության նախագծի քվեարկությանը, կարող էր նման որոշման պատճառ հանդիսանալ. «Ի վերջո 1-2 պատգամավոր դեմ են, կողմ են, ես չեմ կարծում, որ դա ինչ-որ էական նշանակություն էր ունենալու «Բարգավաճ Հայաստանի» համար կամ «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ իշխանության վերաբերմունքի համար, որովհետեւ համենայն դեպս ԲՀԿ-ի մասով այդ տարակարծությունների եւ տարբեր մոտեցումների բաղադրիչը  նորություն չէ: Այսինքն՝ նորություն չէ, որ ԲՀԿ-ում կան տարբեր պատկերացումներ ունեցող մարդիկ, այսինքն՝ նույնիսկ փետրվարյան իրադարձություներից հետո կուսակցությունը այդուհանդերձ մոնոլիտ չէր իր պատկերացումների մասով: Եվ որեւէ մեկի համար անակնկալ չէր, որ կարող է լինել նման բան: Հետեւաբար՝ կարծում եմ դա ավելի շատ առիթ է, քան պատճառ»:

Նշենք, որ Aravot.am-ը կապվել էր նաեւ Անդրանիկ Թեւանյանի եւ Գեղամ Նազարյանի հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին այս թեմայի շուրջ խոսել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031