Կլայպեդայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում այսօր 20 տարեկան տղաների պայքարը 94 կգ քաշային կարգում հայկական ստացվեց: Չեմպիոնի կոչումը հիմնականում վիճարկում էին Սամվել Գասպարյանը եւ Կարուշ Ղուկասյանը, որոնք էլ ի վերջո նույն հերթականությամբ կանգնեցին պատվո պատվանդանի 1-ին եւ 2-րդ աստիճաններին:
Սամվելը պոկում վարժությունում 155 կգ-ով չորրորդ արդյունքը ցույց տալուց հետո հրումում բացահայտ առավելություն դրսեւորեց բոլոր մրցակիցների նկատմամբ՝ 195 կգ-ով նվաճելով ոչ միայն փոքր ոսկին, այլեւ երկամարտի 350 կիլոգրամով՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Երկամարտում նույնքան կիլոգրամ ցույց տվեց նաեւ Կարուշը, սակայն անձնական քաշի պատճառով ճանաչվեց Հին Աշխարհամասի փոխչեմպիոն: Բայց նա նաեւ մեկական փոքր ոսկի (157 կգ) ու բրոնզ (192 կգ) նվաճեց պոկում եւ հրում վարժություններում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ