Ոսկեպարցիները գաղթել են Ստարի Օսկոլ
Վերջին շրջանում կառավարությունը կարեւոր քայլեր է իրականացնում Տավուշի սահմանագոտում: Իրագործվել են սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, Տավուշի մարզի սահմանամերձ 24 գյուղերում բնակիչները սպառած էլեկտրական հոսանքի, բնական գազի, ոռոգման ջրի արժեքի կեսն են մուծում: Չնայած այս ամենին, Տավուշի սահմանագոտուց արտագաղթը չի վերանում:
Սահմանամերձ Ոսկեպարի ութամյա դպրոցը 1970-ական թվականներին ուներ 330 աշակերտ; Այժմ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում կա 58 աշակերտ: Համեմատության համար ասենք, որ Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի առաջին դասարաններից մեկում սովորում է 37 աշակերտ: Մի քանի օր առաջ Ոսկեպարի բնակիչներից մեկը իր երկու երեխաներին տեղափոխել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկը: Ոսկեպարցիները մեծամասամբ գաղթել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որը կատակով կոչում են Նոր Ոսկեպար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ