«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «դատապարտված» են համագործակցելու առնվազն մեկ հարցում. նրանք պետք է ինֆորմացիա փոխանակեն իրենց ռազմաօդային ուժերի գտնվելու վայրի մասին, որպեսզի զուտ տեխնիկապես կանխեն բախումները երկու երկրների օդուժերի միջև: Թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը որոշակի ռազմական գործողություններ են իրականացնում, և դրանց արդյունավետությունն ապահովելու համար համագործակցությունն անխուսափելի է»,- համոզված է արաբագետ Արայիկ Հարությունյանը:
Նա կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այժմ էլ գաղտնի բանակցություններ են ընթանում՝ ներսիրիական հետագա զարգացումների շուրջ կոնսենսուսի գալու համար:
«Կարծում եմ՝ դրանք սկսվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ղեկավարների ելույթներից ու բանակցություններից հետո»,- ասում է արաբագետը:
Թե ինչպիսին կլինեն այդ բանակցությունների արդյունքները, Արայիկ Հարությունյանի կանխատեսմամբ, պարզ կլինի 10-15 օրվա ընթացքում:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ