Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիր ու ղուշի տարբերակով որոշում են՝ որ կալանավորին վաղաժամկետ ազատեն» Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 08,2015 18:56

Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց իր 2014-ի զեկույցը

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց «չարաբաստիկ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովից». «Չկա քրեակատարողական հիմնարկ, որի պետից սկսած մինչեւ կալանավորը այդ հանձնաժողովից չբողոքի: Անառողջ կրքեր բորբոքելուց բացի այդ հանձնաժողովը որեւէ ՕԳԳ չունի: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն անգամ բողոքում է, ասում ՝է, թող այդ հանձնաժողովը չմտնի այստեղ, որովհետեւ ամեն անգամ գալուց մթնոլորտն ավելի է սրվում: Գիր ու ղուշի տարբերակով նայում են գործերը եւ որոշում են, առանց խորանալու դեպքի մեջ՝ մերժում են: Ով ուզում է՝ գնում է, ով ուզում է՝ չի գնում»: Նա առաջարկեց կամ հանձնաժողովը փակել կամ գործիքակազմը փոխել:

«Ես ամեն օր կալանավորից զանգ եմ ստանում: Այսօր էլ զանգ եմ ստացել Արթիկից, Հրազդանից: Ինչպե՞ս կարգավորել գործունեությունը, որ այդ հանձնաժողովը չաշխատի, որովհետեւ վնասից բացի որեւէ օգուտ չի տվել»,- նշեց տիկին Զոհրաբյանը:

Օմբուդսմենը պատասխանեց. «Լիարժեք կիսում եմ մտահոգությունը, չնայած համաձայն չեմ սուր գնահատականների հետ: Միանշանակ ասել, որ բոլոր որոշումները հանձնաժողովի լավը չեն եղել՝ կոպիտ կլիներ, մի քիչ էլ՝ անարդար: Որոշակի դրական արդյունքներ եղել են: Անկեղծ ասեմ՝ ես այդ հանձնաժողովից դուրս եմ եկել եւ աշխատողներիս արգելել եմ գնալ իմ պաշտոնավարումից հետո հաջորդ ամիսը»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ քաղաքական ցանկություն է պետք՝ լուծումները գտնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031