Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը պաշտպան Կարեն Անդրեասյանին հորդորում է իշխանության իրավունքները պաշտպանել

Հոկտեմբեր 08,2015 18:52

Կարեն Անդրեասյանը նշեց՝ իրավապաշտպանները, լրագրողները մեր առանձնահատուկ ուշադրության ներքո են:

«Բնակելի շենքերում տեղակայված ժամանցի եւ զվարճանքի օբյեկտները, որոնք հատկապես գիշերային ժամերին են աշխատում, հարյուրավոր մարդիկ են այսօր տանջվում այդ աղմուկից, այն կռիվներից ու վեճերից, որոնք լինում են գիշերային կյանքով ապրող մարդկանց մեջ կամ շենքերի տակ: Լավ է, որ Երեւանի քաղաքապետարանը նույնպես համաձայն է մեզ հետ, որ պետք է կարգավորվի: Արդեն օրենսդրական նախագիծ կա: Նախագծով իրենք ասում են, որ շենքերում չլինեն այդ գիշերային ակումբները, մենք ասում ենք՝ գոնե 50 մետր շառավղով, որովհետեւ կարող է հենց տակը չլինի այդ շենքի, բայց հարեւանությամբ լինի եւ դա նույնպես հնարավորություն չտա քաղաքացիներին ամիսներով քնել՝ հատկապես ամռանը»,- այսօր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր 2014-ի զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս բարձրացրեց այս եւ այլ խնդիրներ:

Էդմոն Մարուքյանը շատ գոհ էր զեկույցից. «Մեկը ես պատրաստվում եմ առաջարկներն ուսումնասիրել եւ նախաձեռնությամբ հանդես գալ: Դուք դիմել էիք ՍԴ՝ արտադատական կարգով մեր քաղաքացիների սեփականաշնորհման խնդրով, որից հետո հետ վերցրեցիք դիմումը: Հիմա զանգվածային մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում: Այն ծավալը, որ ԴԱՀԿ-ն իրականացնում է, բավարար է, որ հասկանանք՝ այդտեղ խնդիր կա»:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես հետ վերցրեցի դիմումս միայն մի պատճառով, որովհետեւ ԱԺ-ում քննարկումների ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ խնդիրը չի լուծվում իմ մեղքով: Անընդհատ ասվում էր՝ մենք կանենք այդ փոփոխությունը, բայց չենք անում, որովհետեւ կա դիմում ՍԴ-ում՝ ՄԻՊ-ի կողմից: Ես վերցրեցի դիմումը, մասամբ հարցը լուծվեց: Խնդիրն ամբողջությամբ լուծված չի: Եթե հնարավոր լինել միայն մեր՝ Սահմանադրական դատարան դիմելով՝ վաղուց կանեինք»:

Էդմոն Մարուքյանը նաեւ տեղեկացրեց, որ իրավապաշտպանների գործունեության հետ կապված խնդիր կա՝ քրեական գործեր են հարուցվում փաստաբանների դեմ՝ անիմաստ հարցերով. «Օրինակ՝ Տիգրան Հայրապետյանի դեմ գործ էր հարուցվել՝ սադրիչ հարցեր տալու համար, որն արդեն կարճվել է: Հիմա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի, Մարինա Պողոսյանի դեմ քրգործեր են հարուցվել: Այս տենդենցը շատ մտահոգիչ էր, ո՞րն է ձեր գնահատականը: Միգուցե նպատակ ունի սա վախեցնել իրավապաշտպաններին:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ այդ խնդիրը իրեն շատ մտահոգում է: 2014-ին այդ հարցն այնքան սուր չէր, դրա համար զեկույցում չի ունեցել իր սուր անդրադարձը: Նա կոչ արեց իրավապահներին շատ զգույշ լինել հատկապես իրավապաշտպանների եւ փաստաբանների նկատմամբ իրենց գործողություններում:

Նա ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ գործի հետ կապված ունի արդեն դիմում. «Իրավապաշտպանները, լրագրողները մեր առանձնահատուկ ուշադրության ներքո են»:

Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ լավ կլիներ իշխանության ներկայացուցիչները ձեր ուշադրության կենտրոնում լինեին, իսկ Մարուքյանը պատասխանեց, որ նրանց իրավունքները պրակտիկայում չեն ոտնահարվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031