Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ տգեղ է, «Ա1+»-ին խաղից հանեցիք «Արմնյուզով», իսկ հիմա ստացվում է, որ տեղեկատվական ալիք չի՞». Զուրաբյան

Հոկտեմբեր 08,2015 17:40

ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե հանձնաժողովի պահպանման ծախսը որքան է եւ անբարեխիղճ գովազդից, արտոնագրի պայմանների խախտումներից որքա՞ն գումար է հավաքվել:

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովը կարգավորող մարմին է: Ստեղծված է կարծիք, որ մենք ինչ-որ պատժիչ դեր պետք է կատարենք ոլորտում: Դա, իհարկե, այդպես չէ: Մեր նպատակներից մեկն է պահպանել եւ պաշտպանել մեր լրատվամիջոցների շահերը: Դա չի նշանակում, որ եթե ինչ-որ խախտում կա, չպետք է արձագանքենք: Պետուրքերից բյուջե մուտքերը կազմել է 188 մլն, մեր հանձնաժողովին տրամադրված գումարը 220 մլն-ից ավելի»:

Նա նշեց, որ այլ երկրների հետ համեմատած հանձնաժողովի բյուջեն շատ համեստ է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հետաքրքրվեց՝ թվայնացման գործընթացն ինչո՞ւ առաջ չի գնում. «Դուք ձեր գործը լավ չեք անում, Կապի նախարարությունը լավ չի անում, թե՞ ով լավ չի անում, որ այսպես անորոշության մեջ եք գցում հեռուստաընկերություններին»:

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց, որ Կապի նախարարությունն է իրականացնում եւ գործընթացը արդեն տեխնիկական առումով ավարտվել է. «Այսօր թվային հեռարձակումը պրակտիկորեն ողջ հանրապետությունում իրականություն է»:

Armnews-1

Լեւոն Զուրաբյանը նաեւ հետաքրքրվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, որը «Ա1+» -ին հաղթել էր եւ ստացել լիցենզիա. «Որպես տեղեկատվական լրատվամիջոց էր հաղթել, բայց այսօր լրիվ ազատվել է այդ պարտականությունից եւ չի տրամադրում տեղեկատվություն, իսկ դա հակասում է մրցույթի պայմաններին»:

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց, որ իրենք հետեւում են. «Տեղեկատվությունը ներկայացված է, ուղղակի այստեղ խնդիրը հետեւյալն է՝ «Արմնյուզի» ղեկավարությունը ինչ-որ չափով փոխել է գեղարվեստական ուղղվածությունը, փորձ է արվում ավելի լայն հեռուստադիտող ընդգրկել՝ անցնելով մի քիչ երիտասարդական ուղղվածություն ձեռք բերելու: Ինչ վերաբերում է տոկոսային տեղեկատվությանը, իրենք բոլոր նորմերը պահպանել են»:

Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Լավ բան չի ստացվում՝ «Ա1+»-ին  խաղից հանեցիք «Արմնյուզով», իսկ հիմա ստացվում է, որ տեղեկատվական ալիք չի: Շատ տգեղ բան է ստացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարներում՝ Այսպես էին «Ա1+»-ը եւ «Արմնյուզը» ներկայացնում իրենց մրցութային առաջարկները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031