«Ինչի՞ց վերցրիք, որ արվեստագետներն ավելի շատ են վաստակում»,-այսօր ավագանու նիստից հետո, որի շրջանակում երեք մշակույթի գործիչների բնակարան նվիրելու որոշում կայացվեց, ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա ուրախ է, որ իր գործընկեր, դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը բնակարան ստացողների թվում է։ Հարցին, թե վերջինս աշխատում է և արդյո՞ք չի կարող սեփական միջոցներով բնակարան գնել, պարոն Թոխատյանը նշեց. «Զառա Արամյանն աշխատում է հեռուստատեսությունում, ինչպես դուք՝ լրագրող։ Դուք կարո՞ ղ եք այսօր բնակարան գնել ձեր աշխատավարձով։ Ես կպատասխանեմ՝ ոչ։ Զառան նույնպես չի կարող»։
Ինչո՞ւ է այսքան դժգոհություն հասարակության շրջանում, եթե վերոնշյալ դերասանուհին արժանի է այս նվերին. «Մեր մոտ դժգոհություն միշտ էլ պետք է լինի։ Ինչ-որ մեկս ինչ-որ մեկին սիրում ենք, ինչ-որ մեկին չենք սիրում։ Այստեղ կար մարդ, ով չէր սիրում Վահրամ Սահակյանին»,- նկատի ունենալով ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին,- ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ