Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Այս հայեցակարգին նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ հայեցակարգի ընդունումն ու միջոցառումների ծրագրի իրականացումը կհանգեցնեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը եւ վերջինիս հիման վրա տնտեսական զարգացման ապահովմանը:
Լրագրողներից մեկը մեկ առ մեկ նշեց մեր տնտեսության այն ոլորտները, որտեղ երկար տարիներ է մենաշնորհ է, եւ հետաքրքրվեց՝ նման պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսից ներդրումներ ներգրավել, եթե ասենք՝ շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ է, միջազգային շուկայում գներն անկում են ապրում, իսկ մեզ մոտ՝ ոչ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ չի ուսումնասիրում:
Այս առնչությամբ Կարեն Ճշմարիտյանի պատասխանը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ներկայացրեց աշխարհում ներդրումների նվազման ցուցանիշները, նա նշեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճել են 4.7 միլիարդ դրամով:
Մանրամասն՝ տեսանյութում
Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին ԵՏՄ-ում, Ճշմարիտյանն ասաց, որ տարածաշրջանի երկրներից միայն Ղրղըզստանն է Հայաստանից առաջ, այսինքն՝ մեզանից բարձր աճ է ունեցել, բայց ըստ Ճշմարիտյանի, միայն Հայաստանն է, որ ունի արտահանման աճ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ