ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հոկտեմբերի 8- նախագահ Սերժ Սարգսյանին նամակ փոխանցեց ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասաց, որ իր նամակը նախազգուշացնող բնույթ ունի. «Սա ըստ էության վերջին նախազգուշացումն էր նախագահին, մի փոքր խիստ տոնայնությամբ գրված, բայց բարեկամական նախազգուշացում: Ի վերջո, դու նախագահի պաշտոնն ես զբաղեցնում, դու ես Սահմանադրության պահպանմանը հետեւող պետական պաշտոնատար անձը, Սահմանադրության մեջ միայն նախագահն է արձանագրվում, եւ եթե դու ես խախտում, ապա այդ խախտումների շրջանակներում ինքն էլ է տեղավորվում, որովհետեւ մեր առաջին դիմումը սեպտեմբերի 17-ին, արդեն քսան օր է անցել, եւ դա շարքային դիմում չէր: Նրա չարձագանքելը այդ ուղերձին եւս մեկ սահմանադրական խախտում էր»:
Իր նամակը անարձագանք թողնելու դեպքում Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատական գործընթաց սկսել. «Քրեական պատասխանատվության ենթարկելու մարդիկ կան: Երեկ մի լավ բարեկամ, մի փոքր միամտաբար ասում է՝ բա չգիտե՞ք, որ նախագահն անձեռնամխելի է, նախագահն անձեռնմխելի է մինչեւ ինչ-որ աստիճան, իսկ այդ բոլոր օրենքի պահանջները կատարելուց հետո ցանկացած անձեռնմխելի մարդ դառնում է …. Ամերիկայի նախագահը՝ Նիքսոնն էլ էր անձեռնմխելի, բայց կա կարգ, որով այդ անձեռնմխելիությունը հանվում է, բայց խոսքը այսօր չի վերաբերվում նրան, որ այսօր ինչ-որ քայլ իրականացնի: Հանրությունը կարծում է, թե ինքը հուսահատական վիճակում է, մենք իրավական լուծում ենք առաջարկում, սրան հետեւող քայլերի վերջում կհետեւի նաեւ միջազգային ատյաններին դիմելը. Հայաստանը նաեւ միջազգային կառույցների անդամ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ